ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Նիգավանում հնչած կրակոցների մասին, որոնց հետևանքով կան վիրավորներ և զոհ

Հունիսի 19-ին՝ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով՝ գործադրվել է որսորդական հրացան:

Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին,  պատճառը կենցաղային է:

Կարդացեք նաև
Close
Back to top button