Հայկական հարց

Եգիպտահայ տարագիրները կրկին գաղթական են դառնում Երկրորդ աշխարհամարտից հետո․ «Հայկական հարց»

Ցեղասպանության տարիներին զգալի թվով տարագիր հայեր են հայտնվում Եգիպտոսում։ Տեղի հայ համայնքը գրկաբաց է ընդունում գաղթականներին։ Մինչև 1929 թվականը տարագրյալների իրավական կարգավիճակն առկախված է մնում։

Ժամանակի ընթացքում նրանք սկսում են ներառնվել այդ երկրի պետաիրավական համակարգում ու կյանքի տարբեր ասպարեզներում։

Երկրորդ աշխարհամարտից հետո Եգիպտոսում ընդունված մի շարք օրենքների հետևանքով, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեությամբ զբաղվողների իրավունքները, փոքր ձեռնարկատեր հայերի մեծ մասը սնանկանում է և արտագաղթում է առավելապես ԱՄՆ ու Ավստրալիա։

Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 7-րդ։

Back to top button