Ծովահայեր

1000 տարվա նավարկություն՝ Սևանում «Ծովահայեր»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այս պահին ավելի քան երեք միլիոն խորտակված նավ կա ծովերի և օվկիանոսների հատակին, բայց այդ տվյալներն, իհարկե, փոփոխության ենթակա են։ Ժամանակ առ ժամանակ գիտնականներին հաջողվում է բացահայտել նոր նավաբեկություններ, հատակից հանվում են բազմաթիվ հնագույն առարկաներ, որոնք տեղ են գտնում աշխարհի ամենամեծ թանգարաններում։

Սևանն, իհարկե, չի մրցակցի խորտակված նավերի «գերեզման» հանդիսացող ծովերի ու լճերի հետ, բայց մեր լճում էլ կհանդիպենք հնագիտական կարևոր նշանակության նավակների ու նավագնացության մասին վկայությունների, որոնք ուշագրավ տեղեկություններ կբացահայտեն անցյալի մասին։

Սուզորդ Վահե Մելքոնյանը լճի հատակին հաճախ է հանդիպում խարիսխների ու դուրս բերում։ 2013 թվականին էլ փայտե նավակ է գտել, կարծում է՝ նման է միջնադարյան նավակներին, քանի որ գամերը դարբնի գործ են, և նման նավակներ չեն հանդիպում մեր օրերում։

Ո՞ր դարին է պատկանում նավակը և ի՞նչ կարող է պատմել հնամյա կենցաղի, նավարկության ու Սևանի ձկնորսության մասին: Պատասխանները գտել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։   

  • Պատմական ի՞նչ տեղեկություններ կան Սևանա լճում նավագնացության վերաբերյալ։
  • Նավագնացության հետ կապված հնագիտական ի՞նչ գտածոներ են հայտնի Սևանի ավազանից։
  • Միջնադարյան հնագիտական ի՞նչ հուշարձաններով է շրջապատված Սևանա լիճը, և դրանք ինչքանո՞վ են առնչվում նավագնացության հետ։
Վահե Մելքոնյանի գտած նավակի լուսանկարը՝ «Արմդայվինգի» էջից

Ի՞նչ ուսումնասիրություններ է կատարում ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողների թիմը՝ ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ջրային պաշարների կառավարումը Հայկական լեռնաշխարհում. անցյալի փորձից դեպի ապագայի հեռանկարներ» ծրագրի շրջանակում։

«Ծովահայերի» տաղավարում ուշագրավ տեղեկություններ ու այս թեմաների շուրջ իր ուսումնասիրությունն է ներկայացնում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Օպերացիա Զոդ» գրքի համահեղինակ Ավետիս Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button