Կյանքին ասել այո՛

Մենք վերադառնալու ենք ավելի ուժեղացած․ Ահարոն Հակոբյան․ «Կյանքին ասել այո՛»

Ահարոն Հակոբյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում։ Տան միակ արու զավակն է, նաև՝ ամենակրտսերը։ Ասում է՝ մանկուց հետաքրքրված էր ֆոտբոլով, երազում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց ի վերջո ընտրեց լրագրողի մասնագիտությունը։ Այդուհանդերձ, ֆուտբոլից շատ չի հեռանալու, ընտրել է մարզական լրագրությունը։

ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր ընդունվել մինչև զորակոչվելը, զորացրվելուց հետո շարունակում է ուսումը։ Ահարոնը վեց ամիս ծառայել է Գյումրու ուսումնական զորամասում, ապա Արցախի Քարվաճառի շրջանում։ Պատերազմի օրերին կռվել է Օմարի լեռներում։ Ահարոնին մեծ ցավ են պատճառում մեր կորուստները՝ մարդկային ու տարածքային, բայց համոզված է, որ կորցրած տարածքները մի օր անպայման հայինն են լինելու։

«Մենք վերադառնալու ենք այնտեղ ավելի ուժեղացած»,-ասում է 44-օրյա պատերազմի մեր հերոսը։

Back to top button