Հայկական հարց

Պողոս Նուբարը փորձել է եվրոպական դիվանագիտության միջոցով ընդունել տալ հայանպաստ որոշումներ․ «Հայկական հարց»

Եգիպտահայ համայնքի անվանի ներկայացուցիչ Պողոս Նուբարը 1912-ին դառնում է հայկական Ազգային պատվիրակության ղեկավար։

Նա իր ջանքերն է գործադրում Հայկական հարցը եվրոպական դիվանագիտության առջև ներկայացնելու և ի նպաստ հայության որոշումներ կայացնելու ուղղությամբ։

Առաջին աշխարհամարտից հետո Հայկական հարցը նոր բովանդակային երանգավորում է ստանում՝ դառնալով Արևմտյան Հայաստանի տարածքում հայոց պետականության վերականգնման խնդիր։

Պողոս Նուբար

Փարիզի խաղաղության վեհաժողովում դրանով զբաղվում է նաև Ազգային պատվիրակությունը՝ Հայաստանի Առաջին հանրապետության պատվիրակության հետ մեկտեղելով իր աշխատանքները։

Հակառակ որոշակի տարաձայնություններին և մոտեցումների տարբերություններին՝ այս պատվիրակություններին հաջողվում է միասնական հուշագրով հանդես գալ Խաղաղության հիշյալ համաժողովում։

Սա հայրենիք-սփյուռք համագործակցության կարևոր ձեռնարկ էր, որտեղ իր ներդրումն է ունեցել հատկապես Պողոս Նուբարը։ Այդ համատեղ գործակցության հետևանքով է նաև ստորագրվել Սևրի պայմանագրի հայությանն առնչվող հատվածը։ Այլ հարց է, որ այն չի վավերացվել։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 6-րդ։

Back to top button