Դպրություն

Կոլեկտիվ մտածողության ու թիմային աշխատանքի բացակայությունը՝ հարված կրթությանը․ «Դպրություն»

«Այսօր Հայաստանում չկա ոչ մի գաղափարախոսություն։ Իսկ ոչ գաղափարախոսական հասարակությունում միակ լուծումը անհատների կրթական մակարդակն է և իրար հետ աշխատելու կարողությունը։ Սա մեր ամենաթույլ կետերից մեկն է։ Հայաստանի պրոբլեմներից մեկը նաև այն է, որ մենք ունենք մեծամիտ անհատներ և շատ թույլ խմբեր»,– ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Կրթության մեջ փոփոխության կարևոր հիմքը իրար հետ աշխատանքն է, նաև՝ դա երեխաներին փոխանցելը՝ սերմանելով, որ մենք միասին կարող ենք աշխատել, մենք կարող ենք դրանով հաջողության հասնել, կարող ենք իրականացնել փոփոխություններ»,– ասում է ԵՊՀ դասախոս, կրթության հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը և ավելացնում, որ չի կարելի անտեսել երեխաների և ուսուցիչների հոգեբանական վիճակը։

«Այսօր, ցավոք, իրականությունից ելնելով, հոգեբանական տեսակետից՝ մենք ունենք խաթարված հասարակություն, որից անմասն չի մնում ո՛չ դպրոցը, ո՛չ էլ ուսուցչական անձնակազմը», – փաստում է հոգեբանը։

Back to top button