Հայագիտակ

Ինչպես Կարապետ Եղիազարյանը վերածնեց գոբելենի արվեստը․ «Հայագիտակ»

Անցյալ դարի 60-ականներին Կարապետ Եղիազարյանը կարող էր մնալ Սանկտ Պետերբուրգում, որտեղ Շտիգլիցի անվան տեքստիլի բուհն ավարտելուց հետո նրան առաջարկում էին ամեն ինչ՝ բնակարան, արվեստանոց, աշխատանք։ Բայց նպատակ ուներ իր առջև դրած և պետք է իրականացներ։

Պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը պատմում է. «Լինելով հայրենասեր՝ նա հրաժարվեց բոլոր այդ բարիքներից և վերադարձավ Հայաստան։ Չունենալով ոչ տուն, ոչ արվեստանոց՝ նա հիմնեց գոբելենի դպրոց»։


Նա հիանալի նկարիչ էր, պատրաստում էր նաև խճանկարներ, բայց այդ ծանր արվեստը դրեց իր ուսերին։ Իր ուսուցչուհու՝ մեծն Սառա Բունցիսի շնորհքն էր, որը սիրահարեցրեց Եղիազարյանին արվեստի այդ տեսսկին։ Եղիազարյանը տվեց զարմանալի մեծածավալ աշխատանքներ `չորս 20 քառակուսի մետր մակերեսով գոբելեն՝ շախմատի տան համար, Գյումրիի Մռավյանի անվան թատրոնի ութ հսկայական գոբելենները՝ նվիրված հայկական արվեստին։

Անուշն ասում է. «Շատ մեծ գործերի ժամանակ իր շուրջն էր հավաքում լավագույն սաներին, որոնք օգնում էին իրեն»։ Այդպես եղավ Մարզահամերգային համալիրի պարագայում, որի գոբելեն վարագույրը 1.5 տոննա է կշռում, իսկ մակերեսը 360 քառակուսի մետր է։

Կարապետ Եղիազարյանը ստեղծեց գոբելենագործության դպրոց, և դա նրա մեծագույն արժանիքն է։ Այս տարի նշվում է նկարչի 90-ամյակը։

Նկարները՝ .facebook.com/YeghiazaryanAnush/

Back to top button