Հատվող եթեր

Երբ միաձուլվում են բարձր կատարողական վարպետությունն ու երաժշտական ճաշակը․ «Հատվող եթեր»

Արգենտինական, եվրոպական և հայ դասական կոմպոզիտորների գլուխգործոցներ, ջազային, ժողովրդական երաժշտության լավագույն նմուշներ, լեփ-լեցուն դահլիճներ, բարձր կատարողական վարպետություն ու երաժշտական ճաշակ, մեծ սեր և ջերմություն. միայն այսպես կարելի է բնութագրել իր տեսակի մեջ անչափ յուրահատուկ և ինքանտիպ «Կադանս» անսամբլը:

Հատկապես տանգոյի կատարմամբ հայտնի «Կադանս» անսամբլը ձևավորվել է 2004 թվականին հայ վիրտուոզ երաժիշտների նախաձեռնությամբ` նպատակ ունենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։

Ժամանակի ընթացքում անսամբլը ընդլայնում է իր կատարումները, ծավալում ակտիվ գործունեություն՝ համերգներ, միջոցառումներ, համերգային շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում:

2010 թվականին «Կադանս» երաժշտական կենտրոնը հիմնադրել է «Երևանյան տանգո» միջազգային փառատոնը:

Զրույց «Կադանս» անսամբլի դաշնակահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Սոֆի Միքայելյանի հետ։

Back to top button