Խոշորացույց

Ամեն տառաճանաչ ընթերցող չէ կամ կարդալը մարդկային էվոլյուցիոն զարգացման մեջ. «Խոշորացույց»

Առաջին «նամակները» մեր նախնիներից ստացել ենք, իմ կարծիքով, ժայռապատկերների տեսքով։ Հենց պատկերագիրն էր, որը մարդիկ օգտագործեցին իրենց ժառանգությունը գրավոր փոխանցելու համար, հետո առաջացավ սեպագիրը, հնչյունագիրը եւ մարդկությունը հայտնվեց քաղաքակրթական այլ միջավայրում։ Տպագրությունը բերեց գրավոր խոսքի մեջ մեծ հեղափոխություն եւ ընթերցանությունը դարձավ հասանելի ու, ամենակարեւորը, էժան։

Հիմա արդեն տեղեկատվական հեղափոխությունն է, որ մեզ հնչյունագրից տանում է դեպի պատկերագիր։ Այսօր արդեն տեսանյութ եւ լուսանկար արտադրելն է էժան ու հասանելի։

Գրքի եւ նույն սյուժեով ֆիլմի միջեւ ընդհանրության եւ տարբերության մասին է նաեւ Մարիամ Հովսեփյանի հաղորդումը

Դրա համար է, որ, երբ տեսանյութ ու լուսանկար ենք տեղադրում սոցցանցում, դրան հավանություն են տալիս մեր ընկերների մեծ մասը։ Այ, երբ գրում եք, այն արդեն բոլորը չէ, որ կարդում են, կարդալուց հետո բոլորը չէ, որ հավանում են, հավանողներից էլ բոլորը չէ, որ ցանկանում են գրածի տակ «բութ» դնել։

Իսկ սա դեռ ընթերցանություն չէ, այլ լոկ ստատուս կարդալու արդյունքը։ Այսինքն` սա կարդալու առաջին «լեվլն» է. տառաճանաչությանը հաջորդող մակարդակը։

Հռիփսիմե Հովհաննիսյանը փորձել է պարզել, թե ամառային արձակուրդներին աշակերտներին ինչ են հանձնարարում կարդալ
  • Ինչո՞ւ է կարդալը եւ ի՞նչ կարդալը այդքան կարեւոր,
  • արդյո՞ք այսօր երիտասարդներն ավելի քիչ են կարդում, քան` ավագ սերունդը,
  • ժամանակակից տեխնոլոգիաները արդյո՞ք զրկում են գիրքը խորհրդավորությունից։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում մշակութային մարդաբան Լուսինե Խառատյանի հետ քննարկում ենք կարդալու, ինչ եւ ինչպես կարդալու, ու մարդկային զարգացման էվոլյուցիայում կարդալու դերի մասին։

Back to top button