Գերդաստաններ

Նար-Դոս․ Հավլաբարի «լռակյաց տղան» կամ ինչպես բրդավաճառի որդին արձակագիր դարձավ․ «Գերդաստաններ»

Վրաստանի հեռավոր գյուղերից մեկում արձակագիր Նար-Դոսի հայրը՝ Զաքարը բրդի առևտրով էր զբաղվում։ Նրա առաջին կինը մահացել է՝ նրան թողնելով իրենց չորս երեխաներին, որոնց երկրորդ կինը՝ Օվսանն իր չորս երեխաների հետ սեփական երեխաների պես էր պահում։

Օվսանը շատ բարեկիրթ և բազմաշնորհ կին էր, որ շրջապատի բարի նախանձն էր շարժում։ Արտաքին գեղեցկության և հաճելի բնավորության համար Թիֆլիսի Հավլաբար թաղամասում նրան «կոնա Օվսան» էին ասում, ինչը նշանակում է շնորհալի ու կազմակերպված։

Երեխաներից միայն քչախոս Միքայելն էր, որ հոգեպես կապված էր զգայուն մոր հետ և մշտապես խույս էր տալիս հոր հետ երկար շփումներից։

Ձախից աջ՝ Նելլի Նահապետյան (տատիկս, Հասմիկի դուստրը), Միքայել Մարուքյան (հայրս), Նար Հովհաննիսյան

Միքայելի համար կենսական անհրաժեշտություն էին գիտությունն ու կրթությունը, մի բան, որ չէր ուզում բրդավաճառ հայրը, ում պատճառով և չէր կարողանում շարունակել ուսումը։ Սակայն ուշիմ երիտասարդն ինքնակրթությամբ կարողանում է ձևավորել իր աշխարհայացքը։

Մշտապես նրա սեղանին էին Շեքսպիրի, Դոստոևսկու, Սենկևիչի, Տոլստոյի, Զոլայի, Վոլտերի և այլ հռչակավոր հեղինակների գրքերը։

Ալեքսանդր Ծատուրյանի հետ ծանոթությունը դառնում է ճակատագրական։ Միասին ավելի շատ էին կարդում՝ դրանով զայրացնում եղբոր կնոջը, որը գրքերի ու ընթերցանության թշնամի էր ու այսպես նախատում էր Միքայելին. «Բա չիս գիտի, նավթը թանկի»։

Հասմիկը իր ավագ դուստր Նելլիի և կրտսեր դուստր Լաուրայի հետ

Սովորաբար վեր էր կենում ու լամպի լույսը հանգցնում։
Մայրը՝ Օվսանը, հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես էին հայրական տան շուրջը աղքատիկ կյանքով ապրող մարդիկ դառնում որդու «Քնքուշ լարեր» վեպի հերոսներ։ Նրա աչքից չէին վրիպում նաև հղփացած հարուստները։

Ստեփանոս Հարունյան, Նունե, իշխանուհի Սոֆյա. նրանց միջոցով Նար-Դոսը ցույց էր տալիս ընտանեկան երջանկությունը, բարոյականության հաղթանակը, անմարդկայնության պարտությունը։

Գրականագետ Տաթևիկ Միրջանյանը Նար-Դոսի ստեղծագործությունների նոր ուսումնասիրություններ է կատարել և նոր բացահայտումների արել՝ Անրի Թրուայի «Սարդը» պատմվածքի և Նար-Դոսի «Մահը» պատմվածքի միջև հետաքրքիր զուգահեռներ անցկացնելով։

Ներքևում (ձախից աջ) Հասմիկ, Օլգա Եգորովնա, Հասմիկի ամուսինը՝ Գրիգորի Նահապետյան

1892 թվական՝ դեկտեմբերյան մի գորշ երեկո։ Խունացած մի վերարկուի մեջ կուչ եկած, ոտքի վրա հազիվ կանգնելով՝ տպարանից տուն էր վերադառնում Նար-Դոսը։ Այդ օրը նա մի քանի անգամ այնտեղ էր գնացել, քրտնել էր, սառել և տհաճ դող ու սարսուռ էր զգում թիկունքից։

1893 թվականի Նոր տարին գրողը դիմավորում է անկողնում։ Ձախ թոքի շերտում հավաքված հեղուկը ստիպում էր շնչահեղձ լինել ու խեղդվել։ Ոչինչ չէր հետաքրքրում այդ օրը նրան, միակ բանը, որ ուժ էր տալիս, սրտի խորքը լուսավորող ստեղծագործական ճառագայթն էր։ Նրան խնամում էին մայրը՝ Օվսանը, եղբայրները, հարսները։ Հայրը՝ տարիքն առած Զաքարը, դեռ շարունակում էր բրդավաճառությամբ զբաղվել։ Հիվանդ Նար- Դոսը բուժման նպատակով մեկնում է Մանգլիս, այստեղ փոքր-ինչ կարողանում է աշխատել «Մեծ գործի սկզբում» վեպի վրա։

1901 թվականին մահանում են գրողի ծնողները։ Եղբայրների և հարսների ցանկությունն էր ամուսնացնել Միքայելին։ Մեծ եղբոր հարևանուհուն՝ մորից վաղաժամ զրկված Օլյային հրավիրում է իրենց պատշգամբ և Միքայելի հետ մենակ թողնում։ Իսկ երիտասարդի մտքով անգամ չէր անցկացնում, որ մի օր առաջարկ կանի այդ աղջկան։ Նրան նվիրում է «Սպանված աղավնին»՝ սիրալիր մակագրությամբ։

Հասմիկի թողռը՝ Միքայել Մարուքյանը իր որդու՝ Ռուբեն Մարուքյանի հետ

Նար-Դոսի որդին՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանը տաղանդավոր, խոհեմ, շատ համբերատար բնավորությամբ օժտված մարդ էր։ Ավարտել էր Թիֆլիսի կոնսերվատորիան, հանդես եկել բազմաթիվ դերերգերով աշխարհի տարբեր բեմերում։

1931 թվականին, չնայած առողջական ծանր վիճակին, նա թարգմանում է Դոստաևսկու «Խեղճ մարդիկ» վեպը։ 1932 թվականին տնից միաժամանակ բացակայում էին Հասմիկը՝ դուստրը և որդին․ Նարը մեկնել էր արտադրական պրակտիկայի, մյուսը՝ մանկավարժական պրակտիկայի։ Այս բացակայությունը վատ էր անդրադառնում Նար-Դոսի առողջության վրա։

Միքայելը՝ դստեր Հասմիկ Մարուքյանի հետ

«Նարը չկա, հացը կուլ չի գնում»,- գանգատվում էր նա։
1932 թվականին Նար- Դոսն ընկնում է անկողին, իսկ 1933 թվականի հուլիսի 13-ին հեկեկում էր ողջ հայությունը. կյանքից հեռացել էր սիրված գրողը։

Նար-Դոսի տունը Թիֆլիսի Հավլաբար թաղամասում

2020 թվականին Նար-Դոսի դստեր՝ Հասմիկի շառավիղները Թիֆլիսի Հավլաբար թաղամասին կից՝ Օրխեալ 9 հասցեում գտնում է այն տունը, որտեղ ապրել է գրողն իր մերձավորների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button