Խոշորացույց

XXI դարի Երևանը՝ կեղծ ազգային և անգաղափար մեր մայրաքաղաքը. «Խոշորացույց»

Հռոմից վերադառնալուց հետո ռադիոյի իմ գործընկերների` ինչպես էր այնտեղ եւ ինչ տեսար հարցերին պատասխանեցի` բազմաթիվ առնետանոցներ եւ բազմաթիվ Հյուսիսային պողոտաների կորցրած հնարավորություններ։ Գործընկերներս ի պատասխան ժպտում էին` հիշելով, թե ինչպես վերացվեց Երեւանի մշակութային մի ողջ շերտ` առնետանոցները մաքրելու անվան տակ։

Ընդհանրապես, առնետներ ու աղբ լինում են բոլոր քաղաքներում, բայց քաղաքը մաքրում են դրանցից, այլ ոչ թե քանդում։

Հյուսիսային պողոտան, ըստ իս, դա 20-րդ դարի կեսերի հայկական ճարտարապետության անճաշակ ռեինկարնացիան չէ միայն, Հյուսիսային պողոտան մեր մայրաքաղաքի անգաղափարականության ու հայ ճարտարապետական մտքի ճգնաժամի վկան է։

Հռիփսիմե Հովհաննիսյանը փորձել է պարզել, թե ինչպիսին է Երեւանի ապագա պատկերը

Ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր Կարեն Բալյանը այս ամենն ամփոփող օրինակ է բերում։ Պարսկական տիրապետության տարիներին, երբ օտարը մոտենում էր Երեւանին, նրան դիմավորում էր Երեւանի բերդը` որպես պարսկական տիրապետության ապացույց։ Երբ Ռուսական կայսրությունը գրավեց Երեւանը, այստեղ` Շահումյանի այսօրվա արձանի տեղում, կանգնեցվեց սուրբ Նիկողայոսի ռուսական եկեղեցին։ Երբ օտարը մտնում էր Երեւան` նրան դիմավորում էր ռուսական եկեղեցին որպես ցարական տիրապետության ապացույց։

Այսօրվա փակ սահմաններում օդային ճանապարհով է հիմնականում օտարը գալիս Երեւան։ Եվ երբ «Զվարթնոց» օդանավակայանից մեքենայով մտնում է Երեւան` նրան դիմավորում է Ռուսական նորակառույց եկեղեցին։

Այդ ճանապարհին նրան դեռ հետո դիմավորելու են նաեւ մի քանի պետությունների դեսպանատներ։

Լույս է տեսել «Երեւան. Քաղաքի կենսագրությունը» գիրքը եւ Մարիամ Հովսեփյանը հեղինակի` Մարկ Գրիգորյանից փորձել է պարզել, ինչպիսին է մեր հարազատ քաղաքի բնավորությունը
  • Ինչպիսին է 21-րդ դարի Երեւանը,
  • ինչպիսի քաղաքաշինական տեսք ունի նա այսօր եւ ինչպիսին է լինելու ապագայի մայրաքաղաքը,
  • այսօր մեր մայրաքաղաքը շարունակո՞ւմ է մնալ թամանյանական, եւ արդյո՞ք արժի, որ մնա թամանյանական։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում է ճարտարապետության տեսաբան, պրոֆեսոր Կարեն Բալյանի հետ խոսում ենք 21-րդ դարի Երեւանի, նրա քաղաքաշինական տեսքի ու մեր մայրաքաղաքի բնավորության մասին։

Back to top button