Բիզնես բանաձև

ՌԴ-ում «ռուսաֆիկացվեց» ամերիկյան McDonald’s-ը․ «Բիզնես բանաձև»

Ռուսաստանում 2 ամսվա ընթացքում McDonald’s-ի 840 ռեստորանները կվերաբացվեն «Համեղ է և վերջ» անվան ներքո:

Մաքդոնալդսասերները հիմնականում կվայելեն նախկին ուտեստները: Ցանցը ՌԴ-ից հեռացած Կոկա կոլայի փոխարեն փնտրում է ըմպելիքի նոր մատակարար:

Boeing ավիաշինականը վերերկրային հաջողություն է գրանցել: Օդանավեր արտադրող ընկերությունը 3-րդ փորձի արդյունքում ուղեծիր է ուղարկել սեփական արտադրության տիեզերանավ:

Կորպորացիայի համար փորձագետները կանխատեսում են լուսնային առաքելության բազմամիլիարդանոց պատվերներ:

Աշխարհի ամենամեծ տնտեսությունում գնաճը հասել է 1981թ.-ից ի վեր ամենաբարձր մակարդակի: ԱՄՆ-ում ամենաշատն աճել են ավիատոմսերի, ավտոմոբիլների և կաթնամթերքի գները:

Չինաստանը կանաչ լույս է վառում նախկինում իր կողմից պատժված տեխնո ոլորտի ընկերությունների համար: Չին գործարար Ջեք Մայի ընկերությանը հնարավոր է թույլատրվի վերսկսել «բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման» ընդհատված գործարքը:

Back to top button