Հայագիտակ

Ինչպիսին կլիներ հայկական կինոն, եթե Բեկնազարյանը չհեռանար Հայաստանից․ «Հայագիտակ»

Կինոգետ Սիրանույշ Գալստյանի կարծիքով, հայկական կինոն շատ բան կորցրեց Բեկնազարյանի` Հայաստանից հեռանալով։ Իսկ հայ կինոյի հիմնադիրը հեռացավ` վիրավորված նախանձից, անհիմն վիրավորանքներից, մրցակցությունից։

Նրան մեղադրում էին միահեծան ղեկավարելու, ստալինիզմի մեջ։ Բայց մի՞թե մեծ ռեժիսորը մեղավոր էր, որ իրեն էին վստահում նկարահանել այն ժամանակ շատ թանկ նստող ֆիլմերը։

«Նամուս» ֆիլմի նկարահանումներից, 1925թ․

ԽՍՀՄ-ում նա լավագույն 12-ից մեկն էր, ով հաստատ միայն գլուխգործոց կնկարեր։ Պարսավանքներից հոգնած ու խռոված, Բեկնազարյանը գնաց Միջին Ասիա, որտեղ հիմնեց ազգային կինոն, հետո Հյուսիսի ժողովուրդների մասին ֆիլմեր նկարեց։

Սիրանույշ Գալստյանն ասում է, որ Բեկնազարյանը ԽՍՀՄ կինոյի հիմնադիրներից է, և մենք պետք է ընդունենք նրան, հաշվի առնելով իր ժամանակի առանձնահատկությունները, ինչպես ռուսներն ու վրացիներն են ընդունում ստալինյան ժամանակների իրենց մեծ արվեստագետներին։

Back to top button