Կյանքին ասել այո՛

Ես կլինեմ վերջին մարդը, որը դուրս կգա այս երկրից․ Արշակ Հայրապետյան․ «Կյանքին ասել այո՛»

Արշակ Հայրապետյանը ծառայել է Արցախում՝ Մատաղիսում, զորացրվել էր 2020-ի ամռանը։ Զորացրվելուց երկու ամիս անց սկսվեց պատերազմը և նա մեկնեց Արցախ որպես կամավորական։ Կռվել է Սանասարում։ Ասում է՝ շատ եմ սիրում Արցախը, որովհետև 90-ականներին հայրս էլ էր կռվել այնտեղ, հենց այս նույն տարածքներում։ Ծառայության երկու տարիներին սերն Արցախի ու արցախցիների հանդեպ ավելի մեծացավ։ Որքան մեծ էր սերը, այնքան խորն է ցավը Արցախի յուրաքանչյուր սանտիմետրի կորստի համար։

Արշակը խոստովանում է, որ հայրենիքն իր համար, առհասարակ, թանկ է, ու կլինի վերջին մարդը, որը դուրս կգա այս երկրից։ Պատերազմից հետո ապրելու, գործելու ցանկությունն ավելի է մեծացել․ այժմ սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բայց նրան առավել գայթակղում է բիզնեսը։ Արշակ Հայրապետյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 15-ին Գավառում։ Երկու եղբայր են, կրտսերն այժմ ծառայում է Արցախում։

Back to top button