ԿարևորՀասարակություն

«Դիմադրություն» շարժումը որոշել է վաղվանից հավաքել վրանները

«Դիմադրություն» շարժումը որոշել է վաղվանից հավաքել վրանները: Ինչպես տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքի էջից, անհրաժեշտության դեպքում վրանային ավանը կվերականգնվի։

Ըստ հաղորդագրության՝ նախատեսվում են ամենշաբաթյա միջոցառումներ, այդ թվում՝ փողոցային ակցիաներ, ոլորտային և թեմատիկ խնդիրների մասնագիտական քննարկումներ, ժողովրդային հանդիպումներ, շաբաթական առնվազն 1 մարզային այց, 1 մեծ հանրահավաք-երթ:

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ձևավորվելու են շարժման տարածքային և ճյուղային ստորաբաժանումներ։

Ապրիլի 25-ից Հայաստանում անցկացվում են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են  խորհրդարանական «Հայաստան» և  «Պատիվ ունեն» դաշինքի կողմնակիցները: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Back to top button