Հաջողության նոտա

Յուրաքանչյուրս մեր հաջողության ստեղծողն ենք. արձակագիր Գայանե Փայտյան․ «Հաջողության նոտա»

Մանկավարժ Գայանե Փայտյանը ստեղծագործել սկսել է, երբ որդին նրան գրանցել է սոցիալական ցանցերից մեկում:

«Ես գրում եմ հեռախոսի մեջ` անտեսելով գրիչն ու թուղթը, երբեք չմտածելով որ տողը կարող է գիրք դառնալ»,- խոստովանում է Հայաստանի գրողների միության անդամ Գայանեն:

2016-ին լույս տեսած «Քոչ» վիպակին հաջորդեցին «Ծալված Ստվեր» պատմվածքների լայնածավալ գիրքը, «Ասպրամ» վեպը և «Արձակից ավելացած տողեր» չափածո ստեղծագործությունների մեծ շարքը, որը պատրաստվում է տպագրության:

Back to top button