

Եգիպտոսում ապաստանած արևմտահայ գաղթականներին օգնության ձեռք էին մեկնում համահայկական ու տեղական նշանակութան կազմակերպությունները և միությունները։
Կարելի է նշել Համազգային հայ կրթական ու մշակութային միության կատարած աշխատանքները։ Եգիպտոսում իրենց գործունեությունը շարունակեցին ցեղասպանությունից փրկված մի շարք գործիչներ, օրինակ՝ Վահան Թեքեյանը։




Առանձնահատուկ էին եգիպտահայ բարերար, հասարակական-քաղաքական ասպարեզում իր քայլերով ու ծրագրերով հայտնի Պողոս Նուբարի ջանքերը Հայկական հարցի լուծման ուղղությամբ։
Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 5-րդ։