Ծովահայեր

Սևանը նորից սկսում է «ծաղկել». «Ծովահայեր»

Սևանա լճի «իմունային համակարգը» թուլացել էր վերջին տարիներին մեր անփույթ վերաբերմունքի հետևանքով, լիճն այլևս ուժ չէր գտնում վերականգնելու իր էկոհամակարգը և որպես էկոլոգրական վտանգի կարմիր աստիճանի դրսևորում՝ կապտականաչ ջրիմուռներով պատվեց։

Այս տարի որոշ հատվածներում ևս նկատվում են ցիանոբակտերիաների՝ կապտականաչ ջրիմուռների օջախների ակտիվացումներ։

Այս վիճակին հասնելու պատճառները բազմաթիվ են՝ գլոբալ տաքացումից մինչև ջրի մակարդակի իջեցում, աղտոտում, ձկնապաշարի խզում և մի շարք այլ գործոններ։

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում վերջերս քննարկվեց ՀՀ կառավարության «Ոռոգման նպատակով 2022 թվականին Սևանա լճից ջրառի մասին» որոշման նախագիծը։

Փորձագետները համաձայնություն տվեցին Սևանա լճից մինչև 170 միլիոն խմ ջրառի չափաքանակին։ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանն ասում է, այդ չափաքանակը թուլատրելիի սահմանում է, սակայն առավել նպատակահարմար կլիներ ոռոգման նպատակով ոչ թե Սևանի ջուրն օգտագործել, այլ ջրամբարներ կառուցել ու ջրի պաշարներ հավաքել, էլ չասած՝ վնասված խողովակաշարի պատճառով ջրի ահռելի կորուստները։

Որոշ մասնագետների կարծիքով ջրառի նպատակով Սևանից վերցրած ջրի մոտ 80 տոկոսը տեղ չի հասնում, ջրատարները վերանորոգելու կարիք կա։

  • Սևանի կապտականաչ խնդիրն ի՞նչ դրսևորումներ կունենա այս ամառ,
  • լճի՝ երբեմնի 30 000 տոննայից մինչև 300 տոննա, կամ՝ 100 անգամ նվազած ձկնապաշարն ի՞նչ ցուցանիշ է գրանցել մեր օրերում,
  • ի՞նչ վիճակում է այսօր Սևանի՝ Ժանտախտով հիվանդացած խեցգետինը,
  • և ցիանոբակտերիաներն ի՞նչ ակտիվություն կցուցաբերեն այս տարի։

Հայաստանի մարգարտի՝ Սևանա լճի էկոլոգիական խնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին «Ծովահայերի» տաղավարում պատմում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէլոկոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։

Back to top button