

Դրոն ամուսնացած է եղել երեք անգամ։ Առաջին կինը Նվարդը, որից մեկ որդի ուներ՝ Լյուդվիգը, երիտասարդ տարիքում մահացավ։ Երկրորդ կինը՝ Արփենիկը, որի հետ նա ամուսնացավ 1915 թվականին, երկու որդիների հետ բազում դժվարություններ կրեց։
1917 թվականին ծնվեց Արփնեիկի և Դրոյի առաջնեկ որդին՝ Սուրենը։ Դրոյին հաջողվեց 1923 թվականին արտեկիր ուղարկել առաջին ամուսնությունից 14-ամյա որդուն՝ Լյուդվիգին՝ բժշկվելու նպատակով։




Երբ 1924 թվականին Դրոյին թույլ տվեցին դուրս գալ Սովետական Միությունից, և նա մեկնեց Ռումինիա, Արփենիկը 1925 թվին երկու որդիների՝ 8-ամյա Սուրենի և 5-ամյա Գուրգենի հետ վերադարձավ Էջմիածին, հետո Երևան, ապա Մոսկվա, ու այդ ժամանակվանից սկսվեց նրա դժվարին կյանքի քառասնամյա ոդիսականը։




1937 թվականին նա որդիների հետ աքսորվեց Սիբիր։ Աքսորավայրում՝ Օմսկում, Դրոյի ու Արփենիկի որդին՝ Սուրենը՝ 22 տարեկանում մահացավ թոքաբորբից։ Ապա ընտանիքն ուղարկվեց Թավրիզ, հետո նորից Ռուսաստան։
Տասը տարվա ընթացքում Դրոն փորձում էր ընտանիքը Ռումինիա տեղափոխելու թույլտվություն ստանալ խորհրդային իշխանություններից, սակայն մերժվում էր։ Ի վերջո, 1935 թվականին, տեսնելով, որ ապարդյուն են փորձերը, նա նամակ գրեց Արփենիկին և նորից ամուսնանալու թույլտվություն խնդրեց։




Դրոյի երրորդ կինը Գայանե Ապրելյանն էր։ Դրոյի և Գայանեի որդին՝ Մարտիրոսը, ծնվեց 1938 թվականին։ Մարտիրոս Կանայանի երկու որդիները՝ Դրոն և Ֆիլիպը մեծացան ԱՄՆ-ում, բայց չկտրված հայրենիքից։




Այս հաղորդաժամին՝ բացառիկ հարցազրույց Երևան ժամանած Ֆիլիպ Կանայանի՝ զորավար Դրոյի թոռան հետ։