Հայկական հարց

Եգիպտահայ համայնքին գաղթականների հոսքը նաև դրական որակ բերեց․ «Հայկական հարց»

Եգիպտոսի սոցիալ-տնտեսական բարենպաստ պայմանների շնորհիվ տեղի հայ համայնքը բավական կազմակերպված ընդունեց գաղթականներին։ 4000-ի հասնող մուսալեռցիների խումբը հաստատվեց Պորտ Սայիդ նավահանգստային քաղաքում։

Այստեղ ստեղծված վրանային ավանում գործում էին դպրոց, եկեղեցի, մշակութային կենտրոններ։ Տարագիրներին օգնություն էին ցուցաբերում Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայկական կարմիր խաչը ու եգիպտահայ նպաստամատույց մարմինը։

Ցեղասպանությունից հետո Եգիպտոսի հայության թիվն ավելացավ՝ 1915-ին 10 000-ից հասնելով ավելի քան 17 000-ի, իսկ 1950-ին՝ 40 000-ի։

Դա համայնքային կառույցների գործունեության վրա դրական ազդեցություն ունեցավ` բերելով նոր որակ։

Թեմային է անդրադառնում քաղաքագետ, սփյուռքագետ Վահրամ Հովյանը։ «Ցեղասպանությունը և արևմտահայության սփռման աշխարհագրությունը»՝ մաս 4-րդ։

Back to top button