Մտքի ուժը

Էկոլոգիապես մաքուր և անվտանգ․ հայ գիտնականները նոր մաքրող միջոցներ են առաջարկում

Վնասակա՞ր են արդյոք կենցաղում օգտագործվող մաքրող ու լվացող միջոցները։ Մի   քանի տարի առաջ հարցն ուներ հստակ պատասխան՝ այո։ Այժմ արդեն, գիտության զարգացմանը զուգահեռ, պատասխանները տարբեր են՝ մաքրող ու լվացող միջոցները կարող են նաև անվտանգ լինել։ Աշխարհն առաջ է ընթանում։ Մինչդեռ մասնագետների կարծիքով, Հայաստանում հատկապես կենցաղային ու տեխնիկական միջոցների արտադրությունը բավական հետ է մնացել։ Աշխարհում արտադրվում են ավելի ժամանակակից նյութեր ու հումքեր, որը մեզ մոտ կամ չեն օգտագորոծում, կամ քիչ են օգատգորոծում՝ ասում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը։

Նշում է՝ նորագույն տեխնոլոգիաների մեծ մասին ծանոթ չեն, չգիտեն, որ կան նոր նյութեր։ Եվ ահա, Մայր բուհի քիմիական ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի գիտնականներն ստեղծում են նոր միջոցներ, նոր բաղադրություններ։ Հիմնական նպատակն արտադրողներին դրանց հետ ծանոթացնելն է, նոր տեխնոլոգիաներ ստեղծելը։ Դրանք էկոլոգիապես ավելի անվնաս են։ Գիտնական Մարտիրոսյանը բացատրությունն ունի՝ դրանք պարունակում են այնպիսի միացություններ, որոնք քիչ են վնասում բնությունը և մարդու առողջությունը: Պատմում է․

«Օրինակ կարելի է նշել ֆոսֆորի, ազոտի պարունակությունը, որը խնդիր է շրջակա միջավայրի համար։ Իսկ շատ միջոցներ ֆոսֆոր են պարունակում, իսկ մենք առաջարկում ենք ավելի բարձրորակ, էկոլոգիապես ավելի ավնաս միջոցներ ստանալ, որոնք ֆոսֆոր չեն պարունակում, իսկ ազոտ պարունակում են նվազագույն քանակով կամ չեն պարունակում։

Այս ամբիոնում ստեղծված առաջարկները գիտություն-տնտեսություն կապի մասին են վկայում, քանի որ համագործակցում են բիզնեսի՝ այս դեպքում «Յունիքիմ» ընկերության հետ, համատեղ ստեղծում տեխնոլոգիաներն ու բաղադրությունները։ Գիտական խմբի առաջարկած տեխնոլոգիաներով ու էկոլոգիապես անվտանգ մաքրող, լվացող ու ախտահանող միջոցները տեղական շուկայում արդեն կան։

Ի՞նչ կարող է գտնել սպառողը շուկայում։ Առաջարկներ կան, լվացող, մաքրող, ախտահանող և տեխնիկական միջոցների նոր բաղադրություններ, որոնց մի մասը փորձարկման, մյուսներն էլ արդեն արտադրման փուլում են։ Լաբորատորիայում քիմիական տարբեր սրվակների մեջ տարագույն նյութեր են լցված՝ փորձարկումների ու նոր տեխնոլոգիաների ստուգման համար են դրանք։

Փորձերը կատարում են անալիտիկ քիմիայի լաբորատորրիայում։ Այստեղ նորագույն սարքավորումներ են, փորձերի համար անհրաժեշտ սրվակներ, իսկ լաբորատորիայում  օգատգործում են իրենց իսկ արտադրած օճառները։

Սրվակներում լցված գունավոր նյութերը փորձերի արդյունք են։ Նոր տիպի հումքերը խառնում են, տարբեր հարաբերակցություններ վերցնում, փորձարկումներ անում։ Ասում են՝ երբեմն ստացվում են, երբեմն՝ ոչ։  Գիտնականները կենցաղում էլ միայն իրենց ստեղծած մաքրող միջոցներն են  օգտագործում՝ վստահ են որակի վրա։ Արմեն Մարտիրյանն ընդգծում է․  

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնում վստահ են՝ քիմիան որպես գիտություն չի կարող մահանալ, նաև մի պարզ պատճառով՝ քիմիան ամենուր է՝ բոլոր ոլրոտներում։ Պարզապես երիտասարդների հետաքրքրությունն է  նվազել գիտության նկատմամբ։ Սա ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ ամբողջ աշխարհում։

Այն, ինչ ստեղծվում է այս ամբիոնում, գիտություն-տնտեսություն կապի լավագույն օրինակ է։ Բայց ԵՊՀ քիմիայի ֆակուտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը կարծում է, որ Հայաստանում գիտություն-տնտեսություն կապը վատ է աշխատում։

Ամբիոնում վստահեցնում են՝ մասնագետների ստացած գիտելիքները միջազգային չափորոշիչներին համապատասխանում են, փոխանակման ծրագրերով սովորողների մի  մասը մեկնում են արտերկիր ու այնտեղ մնում՝ աշխատելու, ինչը վկայում է մեր ուսանողների ստացած գիտելիքների բարձր մակարդակի մասին։

Սակայն սա արդեն մտահոգիչ է, քանի որ այսօր արդեն մասնագետների խնդիրն ակնհայտ է։ Միայն այս պահին մոտ 50 մասնագետի կարիք ունի բիզնեսը, առաջարկը կա, թափուր աշխատատեղեր կան, մասնագետներ՝ ոչ։ 

Back to top button