Հայագիտակ

Ինչպես Փափազյանը գողացավ Սիրանույշի մատանին․ «Հայագիտակ»

Սիրանույշի խաղը նման էր Սառա Բեռնարի՞, թե՞ Էլեոնորա Դուզեի խաղին։ «Միայն իրեն»` պնդում են ժամանակակիցները։ Ասում են, որ առանց սարսուռի անհնար էր նայել Սիրանույշին` Մարգարիտ Գոթիեի մահվան տեսարանում։

Թատերագետ Նաիրա Շահվալադյանը պատմում է, որ Սիրանույշն աննկարագրելի լավ է խաղացել հատկապես Մարգարիտ Գոթիեի դերը։

«Նա մահանում էր կանգնած, ինչպես մեռնում են թոքախտով հիվանդները, որոնք մինչև վերջին պահը չեն հավատում, որ մեռնում են», – ասում է թատերագետը։

Շիրվանզադեն սկզբում չհավանեց դերասանուհուն՝ ասելով, թե «մոմենտներով էր խաղում», բայց հետո ընդունեց նրա մեծ լինելը։

«Պետք չէր համեմատել Սիրանույշին ոչ Դուզեի, ոչ էլ Բեռնարի հետ։ Սիրանույշը միանգամայն ինքնատիպ էր խաղում»,- ասում է Շահվալադյանը։

Մեծն Փափազյսնն այնքան բարձր էր գնահատում Սիրանույշին, որ նրանից մի որևէ հիշատակ ունենալու համար գաղտնի մտավ նրա դիմահարդարման սենյակ ու գողացավ մատանին։ Հետո նա այդ մատանին հանձնեց թանգարանին։ «Կարող եք այցելել թանգարան և տեսնել»,- ասում է թատերագետը։

Տխուր էր նրա վախճանը։ Մեռավ մենակ, աղքատ, անհայտության մեջ։ Երբեմն միայն զայրանում էր և ասում. «Ես Սիրանույշ եղած եմ»։

Back to top button