Հատվող եթեր

Վաղեմի երազանք, որը փոխեց գյումրեցի հարյուրավոր փոքրիկների կյանքը․ «Հատվող եթեր»

Նյույորքաբնակ նշանավոր բժիշկ, մեծ բարերար Հովհաննես Օյունջյանը, ծնվելով հայրենիքից հեռու, ամբողջ կյանքում ապրեց հայրենիքով. կառուցեց կրթական ու մշակութային օջախներ, փոխեց գյումրեցի հարյուրավոր փոքրիկների կյանքը, բացեց նոր աշխատատեղեր, վայելեց ավագ ու կրտսեր գյումրեցիների սերն ու հարգանքը, նրա նյութական աջակցությամբ հարյուրավոր շրջանավարտներ ստացան բարձրագույն կրթություն։

Գյումրեցի փոքրիկ արվեստասերների գեղագիտական պատշաճ դաստիարակության, նրանց գեղարվեստական հետաքրքրություններին ուղղություն տալու, դեպի արվեստը սեր առաջացնելու, ինչպես նաև Գյումրու գեղարվեստական ավանդույթների պահպանման ու զարգացման գործում մեծ դերակատարություն ունի «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի՝ Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցը, որը, չնայած իր ոչ երկարատև կենսագրությանը, հաստատել է իր ուրույն տեղը մեր երկրի կրթամշակութային հաստատությունների շարքում։

Դպրոցն ունի գեղարվեստի, երաժշտության և պարարվեստի բաժիններ։ Սաների գեղարվեստական կրթությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար ստեղծված են բարենպաստ պայմաններ. կահավորված դասասենյակներ, համերգասրահ, պարասրահ, որակյալ մասնագետներ, հագեցած ու բովանդակալից առօրյա, տարաբնույթ համերգներ, գեղարվեստական միջոցառումներ, վարպետության դասեր և անսպառ նվիրվածություն։

Զրույց «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի՝ Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի ուսումնական գործընթացի կազմակերպիչ Նվարդ Եղոյանի և արվեստաբան, «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի՝ Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի հանրային կապերի պատասխանատու Լևոն Լաճիկյանի հետ։.

Back to top button