Խոշորացույց

Բանտի և գիտահետազոտական կենտրոնի միջև. «Խոշորացույց»

Միակ Կենդանաբանական այգին, որ եղել եմ, Երեւանինն է, այլ երկրներում չեմ եղել։ Եվ Երեւանի Կենդանաբանական այգում էլ վերջին անգամ եղել եմ դեռ մանուկ հասակում` խորհրդային տարիներին։ Բայց այգու անցուդարձին հետեւում եմ. աղմկահարույց լուրերին չհետեւել չի լինում։ Կենդանիների հերթական անկման, հերթական թունավորման դեպքերն ինձ մոտ էլ ներքին զայրույթ են առաջացնում։ Անկախ նրանից, կենդանասեր եք, թե` ոչ, կենդանիներն էլ մեզ նման Աստծո արարածներ են։

Երեւանի Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը պնդում է, այգու հիմնական նպատակները կրթությունն է, ապա գիտական աշխատանքներն են, Կենդանաբանական այգին պետք է զբաղվի կենդանիների վնասված տեսակների բազմացմամբ եւ վերջում նոր միայն լինի հանգստի գոտի։

Հռիփսիմե Հոմվհաննիսյանի հաղորդումը, թե Կենդանաբանական այգու մասին երեխաներն ինչ են մտածում

Երեւանի կենդանաբանական այգին այսօր, նախեւառաջ հանգստի գոտի է։

Մանվելյանը պնդում է, որ եթե ցանկանում ենք ունենալ ժամանակակից այգի, ապա  այն պետք է հագեցած լինի համապատասխան մասնագետներով։ Փաստում է` վերջին տարիներին տարբեր տնօրենների գործունեության պատճառով նրանցից շատերը հեռացվել են աշխատանքից, իսկ ոչ մի բուհ նման մասնագետներ չի պատրաստում։ Նորաստեղծ կառավարման խորհուրդը, որի անդամները մասնագետներ են, հույս է ներշնչում, որ մեր Կենդանաբանական այգում դրական փոփոխություններ կլինեն։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչու են անհրաժեշտ Կենդանաբանական այգիները
  • Ինչո՞ւ են պետք Կենդանաբանական այգիները,
  • ինչպե՞ս են կենդանիները հարմարվում ազատավանդակներում մնալուն, որովհետեւ վանդակը մնում է վանդակ,
  • ինչպիսի՞ն պետք է լինի իրական Կենդանաբանական այգին եւ ինչպիսի՞ն է մերը։

 Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում Բնության համաշխարհային հիմնադրամ- Հայաստան կազմակերպության տնօրեն, Երեւանի Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանի հետ քննարկում էինք թե ինչու են անհրաժեշտ կենդանաբանական այգիները։

Back to top button