

Երաժշտագետ Ջեյմս Բաքսթը նրան բնութագրում է այսպես.
«Երաժշտությունը լեզու է՝ ստեղծված մարդկանց կողմից։ Մարդիկ ստեղծում են միջազգային երաժշտության տեսակներ, որոնք ցուցադրում են տվյալ ազգի արվեստի ազգային տարրերը»։
-Այսպիսի տարօրինակ հարց պիտի տամ. ո՞վ է ծնվել հին տոմարով մայիսի 24-ին,-սկսում է Մարտին Վարդազարյանը,-իսկ նոր տոմարով հունիսի 6-ին։
-Այս շաբաթ էլ նրա ծնունդն էր,-հուշում է Ռուբեն Մաթևոսյանը։
-Դե, ասեցիր էլի։ Նա մեր ժողովրդի պարծանքն է ու հպարտությունը։ Նա Արամ Խաչատրյանն է։
Երևի նրա մասին խոսելիս կամ նրա անունը տալիս առաջինը, որ գալիս է բոլորի մտքին «Սուսերով պար»-ի երաժշտությունն է, ասում է Ռուբեն Մաթևոսյանը։ Դա գուցե բոլոր նրանց մոտ է այդպես, պատասխանում է Մարտին Վարդազարյանը, ովքեր ռադիոյի հետ կապ չունեն, որովհետև մեզ՝ ռադիոյականերիս համար Արամ Խաչատրյանը հիշվում է Սփյուռքի համար հեռարձակվող թողարկման «Երևանն է խոսում»–ի կոչնակի երաժշտությամբ։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորի, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակի մասին։