Հաջողության նոտա

Որքան թիմն ուժեղ է, այնքան ղեկավարի թիկունքն ամուր է․ «Հաջողության նոտա»

Խաչատուր Մաթևոսյանը 33 տարեկան է, բայց հասցրել է աշխատել մոտ տասը ընկերությունում մինչև գտել է իրեն առավել համապատասխանը։

Synergy International Systems-ի փոխնախագահը կոտրում է այն կարծրատիպը, թե երիտասարդը չի կարող լինել արհեստավարժ: Բնույթով խաղաղ է, չի վախենում բարդություններից, ցանկացած խնդրի լուծման համար փնտրում և գտնում է նոր ուղիներ։

Կարծում է, որ աշխատանքը պետք է կազմակերպել, այլ ոչ թե իրականացնել: Կարևորում է թիմային աշխատանքը և առողջ մթնոլորտը, որովհետև ընկերության հաջողության հիմքում մարդիկ են: Ասում է՝ պետք չէ վախենալ փոփոխություններին ընդառաջ գնալուց, իսկ հաջողության հասնելու համար պետք է համարձակ, նպատակասլաց լինել ու չհիասթափվել։

Back to top button