

Սիրիայի իշխանությունների և հասարակության շրջանում հայերը մշտապես ունեցել են բարձր հեղինակություն՝ որպես աշխատասեր և ազնիվ ժողովուրդ: Որպես երկրի լիիրավ և օրինապաշտ քաղաքացիներ` նրանք էապես նպաստել են Սիրիայի հատկապես սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի աշխուժացմանը:
1928թ.-ից հայերը մշտական ներկայություն են ունեցել Սիրիայի օրենսդիր մարմնում»,– ասում է Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և ներկայացնում Սիրիայում հայ համայնքի սոցիալ–տնտեսական, մշակութային և կրթական կյանքը՝ հատկապես սիրիական պատերազմից հետո։
Ռադիո Վատիկանի և Վատիկան նյուզի հայկական բաժանմունքի տնօրեն Ռոպեր Աթթարյանը պատմում է Իտալիայի հայ համայնքի մասին և ասում, որ ուկրաինական պատերազմի պատճառով բավական գաղթականներ են եկել Իտալիա, որոնց մեջ կան նաև հայ ընտանիքներ։
«Իսկ հայապահպանության, ազգային ինքնության գիտակցության բարձրացման առումով այս սերունդը ավելի ինքնակազմակերպվող է», – փաստում է Ռոպեր Աթթարյանը։