Դպրություն

Հայաստանում ուսուցիչների թիվը 870–ով պակասել է․ փորձագետը՝ պատճառների մասին․ «Դպրություն»

Ունենք դիմորդների թվի աննախադեպ անկում, աղետալի իրավիճակ է: Այսօր կրթական համակարգը բարելավելու և ժամանակին համընթաց քայլելու առումով՝ կրթական դաշտում անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ։ Արդյոք փոփոխությունները միշտ և բոլոր դեպքերո՞ւմ են կարելի, և մեր երկրում կրթության որակի ի՞նչ աստիճանի բարելավում կա, ի՞նչ ցուցանիշներ ունենք։

Սերոբ Խաչատրյան

«Մեր տնտեսությունը ծայրահեղ բևեռացվել է։ Ամբողջ մարդկային տաղանդը խլում են 3-4 ոլորտներ։ Եվ ես ԿԳՄՍ նախարարությանը հարց ունեմ՝ ի՞նչ հույս կա, որ 260–300 հազար աշխատավարձի դեպքում այդ տաղանդը կգա կրթության ոլորտ, որովհետև մաթեմատիկա շատ լավ իմացողը 260․000-ի համար չի գա դպրոց, քիմիա լավ իմացողը բժիշկ կդառնա, մյուսը՝ կդառնա իրավաբան։ Այ սա է մեծ խնդիր։ Մենք պահը բաց ենք թողել»,– ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

Տաթևիկ Աբրահամյան

«Դպրոցներում մենք ունենք լարված ուսուցիչներ, ովքեր դասից բացի մտածում են իրենց առօրյա հոգսերի և սոցիալական վիճակը բարելավելու մասին, բաց են թողնում մի շատ կարևոր հատված՝ շփում, դասապատրաստում երեխաների հետ։ Արդյունքում՝ ունենք լարված ուսուցիչ և չբավարարված աշակերտ»,- ասում է ԵՊՀ դասախոս, հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը։

Տաղավարում են կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս, փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը և ԵՊՀ դասախոս, հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը։

Back to top button