Մասնագիտություն

Լոգիստիկա՝ ապագայի խոստումնալից մասնագիտություն․ «Մասնագիտություն»

21-րդ դարը արագ փոփոխությունների և ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջան է։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող սոցիալական, տեխնիկական և տնտեսական փոփոխությունների հիման վրա ստեղծվեցին մեկը մյուսից տարբեր ու հետաքրքիր մասնագիտություններ՝ արժանանալով ոչ միայն երիտասարդների, այլ նաև ավագ սերնդի ուշադրությանը։

Լոգիստիկա. ժամանակակից աշխարհում պահանջված, զարգացող, ինտերակտիվ, արդյունավետ, գրավիչ, ապագայի անչափ խոստումնալից մասնագիտություն, որն ակնթարթորեն մեծ ճանաչում ձեռք բերեց։

Լոգիստիկան տեղեկատվության, նյութական և մարդկային հոսքերի ճիշտ իրավասու կառավարումն է, ցանկացած բիզնեսի կարևորագույն բաղադրիչը, ընկերության ներսում և նրանից դուրս նյութական ու ապրանքային հոսքերի կառավարման համակարգը մեկնարկային կետից մինչև վերջնական կետ՝ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում, ճիշտ գնով և պատշաճ վիճակում։ Մասնագիտությունը հարմար է ռազմավարական և վերլուծական մտածողություն, կազմակերպչական և առաջնորդության հմտություններ ունեցող մարդկանց համար:

Զրույց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարինե Գրիգորյանի հետ։

Back to top button