Բնական ընտրություն

Աշխատանքի և կյանքի կազմակերպում. մեղուների և մրջյունների հասարակարգը․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Բնության մեջ սոցիումի թերություններից մինչև իդեալական հասարակական կարգեր ու բարքեր»

19-րդ դարում մի շարք հոգեբաններ, հասարակագետներ ու սոցիոլոգներ սկսեցին ուսումնասիրել կենդանիների խմբերի և մարդկային հասարակությունների գործելու մեխանիզմներ, այդ թվում կենդանիների խմբերի գոյատևման մեխանիզմը համեմատելով ցեղերի, ժողովուրդների մոտ գործող սոցիալ-հասարակական մեխանիզմների հետ։ Իմ զրուցակիցը պատմաբան-հասարակագետ Գուրգեն Մուրադյանն է, նրա խոսքով համեմատությունները հաճախ տարվում էին գայլերի ոհմակների հետ, որտեղ օրինակ երիտասարդ սերնդի, ուժող լեցուն գայլերը քայլում են ավագների կողքով՝ նրանց պաշտպանելու նպատակով․

«Մարդկային հարաբերությունների բուրգը հաճախ նմանեցվում է մրջյունների խմբային աշխատանքին, որտեղ կա հստակ աշխատանքի բաժանում կան պահնորդ մրջյուններ, ուտելիք բերող մրջյուններ, ղեկավար և այլն։ Մարդկային հասարակության և կենդանիների միջև հասարակական կարգերի մասին խոսելիս պետք է խոսել «Տիեզերք 25» կամ «Մկների դրախտը» գործողության մասին, որն իրականացվեց հակաուտոպիստական ժամանակաշրջանում՝ 1970 թվականին ԱՄՆ սոցիոլոգ Ջոն Կելհունի կողմից, մկների զարգացման, բազմացման համար ստեղծվեցին բարենպաստ պայմաններ, երկու տարի անց «մկների հասարակությունն» այլևս չէր կարողանում զարգանալ, հանիբալիզմի դեպքեր էին գրանցվում և սա հնարավորություն տվեց համեմատական անցկացնելու մարդկային հասարակության մեջ դեգրադացման դեպքերի, հետաճի հետ»,-ասում է Գուրգեն Մուրադյանը։

Բիոնիկայում կա «հասարակական միջատներ» հասկացությունը․ սա հատկապես բնորոշ է մրջյուններին ու մեղուներին։ Իմ հաջորդ զրուցակիցը բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանն է․

 «Սոցիալական վարքագիծը շատ բնորոշ է միջատներին, որը օգնում է նրանց պահպանել գոյությունը, որովհետև նրանց համախմբվածություն է պետք գոյություն ունենալու համար։ Այստեղ կարող ենք օրինակ բերել մրջյուններին, մեղուներին. սոցիալական հիրարխիան շատ է զարգացած, օրինակ մրջյունները շերտերով են դասավորում և ամեն շերտ վազում է ստորին շերտի վրայով և հարկ եղած դեպքում մետր վայրկյան արագությամբ են նրանք վազում, սա արվում է կոլեկտիվ պայքարի համար»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Ինչպես մարդկային հասարակությանն է շատ հաճախ բնորոշ Ասոցիալական վարքագիծը, այնպես էլ այդ մեխանիզմը երբեմն գործում է կենդանիների պարագայում, Բագրատ Բաղդասարյանը պատմում է «Խաչափառների դույլ» կոչվող երևույթի մասին․

«Կան նաև Ասոցիալական վարքագծի տեր կենդանիներ, կա «խաչափառների դույլ» հասկացությունը, որի շուրջ բազմաթիվ փորձեր են արվել, եթե դույլի մեջ կա մեկ խաչափառ, նա հնարավորություն ունի փախչելու, իսկ եթե նրանք շատ են և մեկին հաջողի փախչել, ցեղակիցները հետ են քաշում նրան դույլի մեջ և այսպիսի վարքագիծը ցավոք սրտի բնորոշ է նաև մարդկային հասարակությանը, հատկապես 21-րդ դարում շատերս են տեսնում, զգում այդ ցավալի երևույթը»,-նշում է բիոինժեները։

«Հասարական միջատների» թվին են դասվում նաև մեղուները։ Իմ հաջորդ զրուցակիցը «Հաթերք ֆուդ» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Միրզախանյանն է։ Հաթերքը Մարտակերտի շրջանի 2500 տարվա պատմություն ունեցող գյուղ է, որտեղ Սամվելի պապիկը դեռևս զբաղվում էր մեղվաբուծությամբ, այսօր արդեն մեղվի արտադրության ծավալները մեծացել են, արտադրման աշխարհագրությունը ևս՝ ներառելով ողջ Արցախը, Լոռին և Տավուշը։ Սամվել Միրզախանյանի խոսքով, մեղուների մոտ գործում են իդեալական սոցիալ-հասարակական մեխանիմզներ, ինչն էլ ապահովում է արդյունավետ աշխատանք։ Բանախոսիս դիտարկմամբ՝ մարդիկ մեղուների աշխատելաոճից սովորելու բաներ ունեն․

«Մանրակրկիտ ուսումնասիրելով մեղուների աշխատանքը գալիս ենք եզրակացության, որ մեղվաընտանիքում իդեալական հիրարխիա է, մենեջմենթն իդեալական է, հստակ, ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը գիտի իր գործը, մասնագիտացված են յուրաքանչյուրն իր գործի մեջ  և դա է մեղուների արդյունավետ աշխատանքի գրավականը։ Մարդիկ պրոֆեսիոնալիզմի, աշխատանքի հստակ բաժանման առումով ընդօրինակելու շատ բաներ ունեն մեղուներից, իմ կարծիքով»,-ասում է Սամվել Միրզախանյանը։

Մայր մեղու, բոռ, աշխատավոր մեղուներ, հետախույզ մեղուներ, պահնորդ մեղուներ․փեթակում յուրաքանչյուրն ունի իր դերը, անգամ այն ժամանակ, երբ թրթուռից վերածվում է հասուն միջատի, յուրաքանչյուր մեկ մեղու մայրակաթ է տալիս 4 թրթուռի մինչև հասուն միջատի վերածվելը․ գործող այսպես ասած հասարակական հարաբերությունների մասին Սամվել Միրզախանյանը պատմում է․

«Մեղվի կյանքի վերջին օրերին նրան վստահվում է ջուր բերելու գործը, որովհետև քանի որ ծեր է, կարող է մեղր բերելիս ճանապարհին մահանալ, իսկ մեղրը թանկարժեք է։ Այսինքն, այստեղ էլ բաժանումը շատ ճշգրիտ է։ Առահասարակ, յուրաքանչյուր փեթակ ունի իր հոտը, իսկ մեղուներն իրար տարբեր բաներ հասկացնում են շարժումների միջոցով և այդ շարժումների ու հոտի միջոցով են պահնորդ մեղուները ներս թողնում աշխատավոր մեղուներին և ուղեկցում մինչև փեթակի բջիջներ»,-ասում է Սամվել Միրզախանյանը։

Ձմռան ամիսներին մեղուն կարող է ապրել մինչև 90 օր, ամռանը՝ 25-30 օր։ Աշխատավոր մեղուների թիվը մեկ փեթակի համար տատանվում է 5 հազարից մինչև 100 հազար։ Սամվել Միրզախանյան․

«Կան հետախույզ մեղուներ, որոնց դերը մեղրի պաշար հավաքելն է, մեղուները շատ ուժեղ հոտառություն ունեն, հետախույզ մեղուները գտնում են մեղրի աղբյուրը և տեղեկացնում են աշխատավոր մեղուներին, որ նրանք նեկտար գտնելու վրա ժամանակ չկորցնեն, այլ միանգամից գնան ճիշտ տեղից արագ բերեն»,-նշում է Սամվել Միրզախանյանը։

Հասարակական միջատների մոտ դերերն ու աշխատանքի մեխանիզմը հստակ են, բայց հայկական արտադրությունն էլ կարողացել է մի նորարարություն  մտցրել մեղուների աշխատանքի մեջ․ առաջին անգամ Հայաստանում մեղուները կայսպես ասենք, պատրաստում են միածաղկային մեղր՝ Իշառվույտից, շուտով նաև Ակացիայից մեղր կստացվի․ նախաձեռնությունը պատկանում է «Հաթերք ֆուդ» ընկերությանը։

Back to top button