Հայկական հարց

Հայաստանի Առաջին հանրապետության վրա մեծ էին արտաքին ճնշումները․ «Հայկական հարց»

Սարդարապատում Ապարանում, Ղարաքիլիսայում հաղթանակներ գրանցելուց հետո հայ ռազմաքաղաքական էլիտան դժվար խնդրի առջև կանգնեց պետականաշինության առումով։

Կարճ ժամանակում իշխանությունները հասան շոշափելի արդյունքների։ Երկրում օրինականության հաստատումը պահանջում էր կտրուկ, հաշվենկատ ու խելացի քայլեր։

Պետականաշինության գործում ի սկզբանե աչքի ընկան մի շարք գործիչներ, որոնցից կարելի է հիշատակել Արամ Մանուկյանին, Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանին, Դրաստամատ Կանայանին, Մովսես Սիլիկյանին և այլոց։

Կարևոր էր Հայաստանի Առաջին հանրապետության անվտանգության ապահովումը բանակի միջոցով։ Բանակաշինության ասպարեզում արձանագրվեց էական առաջընթաց։ Ընդհանուր զորքի թիվը 40 000-ի էր հասնում, որտեղ մարտական զորքի չափաբաժինն ավելի քան 25 000 էր։

Բանակը բազմիցս կարողացավ հաղթել թշնամական ուժերին։ Այն նաև անդորր հաստատեց երկրի ներսում։ 1920-ի ապրիլին հայկական զինված ուժերն արշավեցին Արցախ և վերացրեցին արցախցիների գլխին կախված ցեղասպանության վտանգը։

Հայ զինվորները սաստեցին թուրք-թաթարական խռովությունները Վեդիում և այլ վայրերում։ Հայոց բանակը փորձում էր դիմակայել արտաքին հարձակումներին ու ճնշումներին։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը։ «Սարդարապատի ճակատամարտն ու մայիսյան հաղթանակները»՝ մաս 4-րդ։

Back to top button