Վերնատուն

 «Բռնության մշակույթ»․ ով է թելադրում «խաղի կանոնները»․ «Վերնատուն»

Բռնության մշակույթը ու դրա տարածման պատճառները շատ չեն ուսումնասիրվել։ Այն չի դիտարկվել, որպես ամբողջական երևույթ, այլ՝ որպես առանձին դրսևորումներ և խախտումներ, այնինչ այն տարալուծված է մեր ողջ կյանքում և բոլոր ոլորտներում՝ ասում է արձակագիր, Եվրասիա համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր– Գաբրիելյանը։

Բռնության մշակույթը մարդու ազատության, արժանապատվության վրա ազդող գլխավոր գործոններից է։ Եվրասիա համագործակցության հիմնադրամի հրատարակած «Բռնության մշակույթը Հայաստանում» հետազոտությունների ժողովածուն դիտարկում է հայաստանյան իրականության մեջ բռնության պատճառները, անդրադառնում բռնության դրսևորումներին դպրոցում, բանակում և ընտանիքում։

Գիրքն ուսումնասիրում է հետխորհրդային Հայաստանում «բռնության մշակույթի» դրսևորումները, որի հիմքն ու պատճառները, հետագա զարգացումներն ու նորանոր արտահայտությունները, ըստ Գևորգ Տեր– Գաբրիելյանի, գալիս են խորհրդային տարիների գուլագային ճամբարներից։

«Խորհրդային Միությունում ժողովրդի մի ստվար մաս գտնվել է ճամբարներում․ մարդու իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը չհարգելը նորմալ բան էր, այդ մարդիկ հետո ճամբարային բարքերն ու չգրված օրենքները բերել են կյանք ու իրենց ընտանիքներ», – ասում է Գևորգ Տեր– Գաբրիելյանը։

Արձակագիրը խոում է նաև հասարակության մեջ տարածված, ինչպես ինքն է անվանում, «պարոդիական գողականություն» ոճի մասին, սա ուղղակիորեն մարդուն չի ճնշում, բայց որոշում ու թելադրում է «խաղի կանոնները», մարդիկ դրան նույնիսկ հումորով են մոտենում․ օրինակ «Մեր բակը» ֆիլմի «ռազբիրյատի» դրվագը, որտեղ այդ վարքը արդարացվում է որպես բնականոն , ավանդական կացութաձևի դրսևորում։

Back to top button