Կյանքին ասել այո՛

Ես ու հայրս աշխատում էինք իրար մոտ շատ չլինել, որպեսզի վնասը գոնե մեկին լիներ․ Ալբերտ Ավետիսյան

Պատերազմի հենց առաջին օրը կորցրեց մոտ ընկերոջը, որը պայթյունից տուժած մեքենայի մեջ զոհված վեց տղաներից մեկն էր։ Ընկերոջ զոհվելու մասին Ալբերտը իմացել էր միայն հաջորդ օրը։

«Ընկերս Գավառից էր։ Զորակոչվելու առաջին օրը ծանոթացանք, հարցրեցի անունը։ Ինքն էլ Գավառի բարբառով ասաց՝ Գև։ Նա այդպես էլ մնաց ինձ համար՝ Գև»,-պատմում է Ալբերտը։ Հայրը առաջին իսկ օրից եկել է որդու մոտ՝ որպես կամավորական։ Ասում է՝ աշխատում էինք իրար մոտ շատ չլինել, որպեսզի մի բան լինելու դեպքում վնասը գոնե մեկին լինել։ Լինելով տան միակ զավակը, Ալբերտը պատկերացնում է մոր վիճակը, եթե…

44-օրյա պատերազմի մեր հերոսը ծնվել է 2001 թվականի մայիսի 25-ին Երևանում։ Մինչ զորակոչվելն ընդունվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ։

Զորակոչվել է 2019-ի հուլիսի 26-ին, ծառայել է Մարտունի 2-ում, որտեղ էլ գտնվել է 44-օրյա պատերազմի օրերին։ Զորացրվել է 2021 թվականի հուլիսի 26-ին։ Այժմ ուսումը շարունակում է ԵՊՀ-ում, ապագա լրագրող է։ Զբաղվում է նաև պրոֆեսիոնալ պարով, պարում է «Զարթոնք» համույթում։

Back to top button