Էկոսֆերա

Որտե՞ղ է գտնվում Երկրի ամենահին՝ 5484 տարեկան ծառը․ «Էկոսֆերա»

Չիլիի հարավում գտնվող փարթամ կանաչ անտառը երկրի ամենահին ծառի բնակավայրն է։ Հնագույն Ֆիցրոյը, որը հայտնի է որպես «մեծ պապ» անվամամբ, հավանաբար, ապրել է մոլորակի վրա ավելի քան 5000 տարի։ Այդ մասին վկայում են նոր ուսումնասիրությունները։ Գիտնականներին չի հաջողվել որոշել աճող օղակների ճշգրիտ տարիքը՝ ծառի հսկայական բնի պատճառով։ Սովորաբար, դենդրոլոգիական հետազոտության համար հանում են ծառի 1 մետրանոց նմուշ, սակայն «Մեծ պապի» բունը հասնում է 4 մետրի։

Ըստ հետազոտության ղեկավար Ջոնաթան Բարիչիվիչի՝ վերցված նմուշից և թվագրման այլ մեթոդներից կարելի է ենթադրել, որ ծառը 5484 տարեկան է։

Նկարը՝ india.postsen.com

Գիտնականի խոսքով՝ հավանականությունը, որ այս լեգենդար ծառն իրականում ավելի երիտասարդ է, այսօր ընդամենը 20 տոկոս է։

Նա նաև մտահոգություն է հայտնել այս եզակի ծառի ապագայի վերաբերյալ, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի է բոլորին. ոմանք անտեսում են անվտանգ դիտարկման համար ստեղծված հատուկ հարթակը և բարձրանում ծառ, իսկ ոմանք նույնիսկ փորձում են կոտրել դրա մի մասը։

Back to top button