Հատվող եթեր

Նկարիչների երեք սերունդ, որ արարում է հեքիաթ․ «Հատվող եթեր»

Խաչատրյանների ընտանիքում երեք նկարիչ կա. Ավետիսի հայրը՝ գեղանկարիչ Սերգեյ Խաչատրյանը, եղբայրը՝ Աբգար Խաչատրյանը, և ինքը՝ հեքիաթ արարող գեղանկարիչը։

Այո՛, իրեն շրջապատող հեքիաթն է արտահայտում իր աշխատանքներում գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանը, իր ներաշխարհը, զգացումները, այն ամենը, ինչն իր աչքին հաճելի է ու սիրելի։

Խոշոր, մի փոքր տխուր, բայց անչափ բարի աչքերով, խորհրդավոր ու հետաքրքիր հերոսներ, տաք և ջերմ գույներ, հստակ արտահայտված ասելիք ու ձեռագիր. հեքիաթային արվեստ, որը ոգեշնչում է դիտողին, դառնում հարազատ ու ակամայից դարձնում այդ խորհրդավոր հեքիաթի նոր բնակիչը։

Ավետիս Խաչատրյանն ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի քանդակագործության և փորագրության, հետագայում գեղանկարի բաժինները։ 2006 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Արվեստագետն ունեցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ։ Զրույց գեղանկարիչ Ավետիս Խաչատրյանի հետ:

Back to top button