

Samsung-ն իր միկրոսխեմաների գինը պատրաստվում է բարձրացնել 20%-ով, ինչի պատճառով կթանկանան նաև մյուս արտադրողների սմարթֆոնները: Գների աճն ակնթարթային չի լինի: Սպառողները դա կզգան միայն ամիսներ անց:
Միջազգային էներգետիկ գործակալությունը տեղեկացնում է, որ աշխարհը եռակի էներգետիկ ճգնաժամի մեջ է: Համատեղվել են նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ճգնաժամերը:
Ինչո՞ւ է փոթորկվում Շրի Լանկան: Ինչպե՞ս է երբեմնի հաջողակ զբոսաշրջային երկիրը սովի մատնվել և հայտնվել դեֆոլտի մեջ: