

Մեծահարուստ առևտրականի որդի էր Համո Բեկնազարյանը և գրավում էր բոլորի ուշադրությունը։ Նրան անմիջապես նկատեցին ու հրավիրեցին կինոյում նկարահանվելու։
Համր կինոյի 70 ֆիլմում նա հերոս-սիրեկանների դերեր կատարեց։ Մինչև «Նամուսը» նա հասցրեց հիմնել վրացական ազգային կինոն, հետո եկավ Հայաստան ու սկսեց նկարահանել «Նամուս» կինոնկարը։
Ֆիլմն այնպիսի շռնդալից հաջողություն ունեցավ, որ ծխախոտի ռուսական ֆաբրիկաներն անգամ սկսեցին արտադրել «Նամուս» սիգարետներ։