

«Նա հաճախել է Թեհրանի այն ժամանակվա միակ նկարչական դպրոցը, ապա հիմնել է իր սեփական աշխատանոցը,- պատմում է Մարտին Վարդազարյանը,- ուր գործել ու գեղարվեստական դաստիարակություն են ստացել շատ նկարիչներ»։
Մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը խոսում են Մարգար Ղարաբեկյանի մասին, որ հայտնի է Դև գրական կեղծանվամբ։






Ծնվել է Թեհրանում։ Նախնական կրթությունը ստացել է Նոր Ջուղայի և Թեհրանի ազգային դպրոցներում։ Դպրոցական տարիներին կատարել է բանաստեղծական և նկարչական փորձեր, հետագայում զբաղվել է միաժամանակ երկուսով էլ, հասել նկատելի հաջողությունների, ասում են մաեստրոները։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում նրանք հասցնում են խոսել երկու անգամ Իրանի կրթության նախարարության շքանշանով պարգևատրված նկարիչ և բանաստեղծ Մարգար Ղարաբեկյանի՝ Դևի մասին։