ԿարևորԿյանքին ասել այո՛

Պատերազմը թողել է իր հոգեբանական հետքը. Գրիգոր Մովսիսյան. «Կյանքին ասել այո՛»

Գրիգոր Մովսիսյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին, մինչ զորակոչվելը  ընդունվել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ։ Զորակոչվել է 2020-ի  հունվարի 13-ին, ծառայել է Հադրութում, որտեղ էլ  կռվել է պատերազմի օրերին։ Հոկտեմբերի 25-ին ԱԹՍ-ի հարվածից սալջարդ(կոնտուզիա) է ստացել։ Զորացրվել է 2022 թվականի  հունվարի 14-ին։ Առողջական վիճակի պատճառով ուսումը կիսատ է թողել քոլեջում, բայց բարձրագույնում ուսումը շարունակելու մեծ ցանկություն ունի, ուզում է կայանալ ՏՏ ոլորտում։ Պատերազմում ստացած հոգեբանական վերքերը Գրիգորը փորձում է հաղթահարել Մարտունու հրաշք բնության գրկում։ Տեղի «Ասպ» հեծյալ ակումբը նրա սիրելի վայրերից է, որտեղ էլ զրուցել ենք 44-օրյա պատերազմի մեր հերոսի հետ։

Back to top button