Հաջողության նոտա

Երբ ձեռքբերումը հերթական է, իսկ նշաձողը՝ միշտ բարձր․ կենսաբան Սարգիս Աղայանի «Հաջողության նոտան»

Կենսաբանների միության նախագահ, ԵՊՀ առաջատար գիտաշխատող, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Սարգիս Աղայանը միակն է Հայաստանում, որը 6 հոդված ունի տպագրված «Լանցետ» պարբերականում, որի ազդեցության գործակիցը մոտ 70 է։

2020-ին նա արժանացել է նախագահի մրցանակի, որը դեռ միակն է կենտրոնի պատմության մեջ։ Սարգիս Աղայանը նաև վարում է ակտիվ հասարակական գործունեություն։ Վերջին 10 տարվա ընթացքում կազմակերպել է 20-ից ավելի միջազգային համաժողով, այդ թվում՝ առաջին և երկրորդ համահայկական գիտական համաժողովներ, նոբելյան մրցանակակիրների դասախոսություններ Հայաստանում, FEBS դասախոսությունների երեք շարք, տասնյակ գիտական դպրոցներ կենդանաբանության, մակաբուծաբանության և հարակից ոլորտներում։

Back to top button