Հայագիտակ

Սիրանույշը թատրոնին զոհաբերեց անգամ մայրական երջանկությունը․ «Հայագիտակ»

Սիրանույշի անունը ժամանակին թնդում էր Կովկասում, Ռուսաստանում, Եվրոպայում։ Նա բառի բուն իմաստով իր կյանքը նվիրեց բեմին` անգամ զավակին հանձնելով օտարների խնամքին։

Օպերետային դերերից սկսեց, բայց ժամանակի ընթացքում այնքան հմտացավ, որ խաղաց շեքսպիրյան բարդագույն դերեր` լավագույն թատերախմբերում։ Նրան որակեցին հայ բեմի թագուհի` առանց իմանալու, թե կանացի ու մայրական ինչ գին է Սիրանույշը վճարել այդ տիտղոսին հասնելու համար։

Ոչ մեկը, ոչ մի տղամարդ անգամ չպետք է խանգարեր նրա վերելքին։ Նա չամուսնանալու երդում տվեց և հավատարիմ մնաց իր որոշմանը։ Մահացավ միայնակ, աղքատության մեջ։

Back to top button