Հունիսի 1-ը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը ևս մեկ առիթ է ձեր՝ մեծերի ուշադրությունը հրավիրելու մեր՝ երեխաների խնդիրների վրա։ Պատանիներիս շատ լուրջ խնդիրներ են մտահոգում․ սեր, դավաճանություն, դպրոց, կրթություն, գումար ու նաև աշխատանք։
Տարեկիցներիցս շատերը աշխատում են․ ոմանք հաճույքի, ոմանք էլ իրենց ֆինանսական վիճակը բարելավելու համար։
Իսկ ե՞ս…


Լուսանկարը` «Արեւիկ» ռադիոկայանի
Ես երբևէ լրջորեն չեմ մտածել աշխատանքի մասին։ Բայց հաղորդումը պատրաստելու ընթացքում հասկացա, որ աշխատանքը, այնուամենայնիվ, կարևոր է՝ անկախ տարիքից։
Աշխատանքը կարևոր է, իսկ մեր հետաքրքրություննե՞րը։ Չէ՞ որ շատ ավելի լավ է ընտրել այն աշխատանքը, որը հաճույքով կկատարես։
Բայց շատ հաճախ այնպես է պատահում, որ աշխատելու պահանջը վարագույրից այն կողմ է թողնում հետաքրքրությունները։


Լուսանկարը` cityzen.am-ի
- Ինչու են մեր տարեկիցներից շատերը աշխատում,
- որքանով են երեխաների աշխատանքի իրավունքները պաշտպանված,
- ինչպես են վերաբերվում երեխայի վաղ աշխատանքին ծնողները։
Հարություն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Խոշորացույցի» տաղավարում «Իրական դպրոցի» հիմնադիր Վահագն Պողոսյանի հետ իրական կյանքի եւ վերոհիշյալ հարցերի մասին խոսում են «Արեւիկ» ռադիոկայանի պատանի հաղորդավարները` Էլեն Մուշեղյանն ու Հարություն Վարդանյանը։