Հայկական հարց

Սարդարապատի ճակատամարտը նպաստեց Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրմանը․ «Հայկական հարց»

Սարդարապատում կասեցվեց թուրքական զորքերի անկասելի թվացող առաջընթացը։ 1918-ի հունվարից անցնելով հակահարձակման՝ թշնամու զինված ուժերն անընդհատ առաջ էին շարժվել` առաջացնելով խուճապ։

Սարդարապատում հայ ժողովուրդն ապացուցեց, որ թուրքն ամենևին անպարտելի չէ, միավորվելու, իր առջև հաղթելու նպատակը դնելու դեպքում ինքը կարող է պարտության մատնել թուրքական զորքին։

Սարդարապատից հետո թուրքական ռազմաքաղաքական իշխանությունները բանակցությունների մեջ մտան Բաթումում գտնվող հայկական պատվիրակության հետ։

1918-ի հունիսի 4-ին կնքված Բաթումի պայմանագրով նրանք ստիպված էին ճանաչել Հայաստանի անկախությունը։ Մայիսյան հաղթանակները նպաստեցին Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրմանը։

Սարդարապատի ճակատամարտում վճռական մասնակցություն ունեցած մահապարտների հինգերորդ գնդի զինվորների մեծ մասն արցախցիներ էին, որոնք կարողացան վճռական ներդրում ունենալ հաղթանակ տանելու գործում։ Կարևոր էր նաև աշխարհազորի դերը։

Հիշատակենք մեկ փաստ։ Մեկ օրվա ընթացքում Երևանում 950-ից ավել կամավոր էր ցուցակագրվել՝ Սարդարապատի ճակատ մեկնելու համար։ Նույնն էր պատկերը ռազմադաշտի մյուս ճակատներում։

Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում գրանցած հաղթանակով հայ ժողովուրդը ստիպեց թուրքական իշխանություններին հաշվի նստել իր շահերի հետ։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը։ «Սարդարապատի ճակատամարտն ու մայիսյան հաղթանակները»՝ մաս 2-րդ։

Back to top button