ԿարևորՀասարակություն

Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Անն Իդալգոն ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների շիրիմներին, զրուցել նրանց ծնողների հետ:

Back to top button