ԿարևորՀասարակություն

Երթ Ստեփանակերտում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության օրվան

Այսօր` մայիսի 28-ին, Հայաստանի առաջին Հանրապետության օրվան նվիրված, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկել է խաղաղ երթ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ակցիան մեկնարկել է Տերունական աղոթքով, այնուհետեւ մասնակիցները «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ։ 

ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո արցախցիների մոտ հուսահատություն է նկատվում:

«Մեր այսօրվա պայքարը շարունակությունն է 1988 թվականի պայքարի, որը ընդհատումներով մեզ բերել ու հասցրել է այս հանգրվանին: Անշուշտ, մեզ պետք է վերականգնել այդ ոգին»,-նշել է Դ. Իշխանյանը:

Իսկ երթի մասնակիցներից երգչուհի Գայա Արզումանյանն ասել է, որ նման միջոցառումները ցույց են տալիս, մեր ժողովրդի ոգին ուժեղ է և անկոտրում։

«Շնորհակալ եմ բոլորին` իմ հողի համար պայքարելու համար. սա մեր բոլորի պայքարն է»,- ասել է Գ. Արզումանյանը:

Երթն ավարտվել է Վերածննդի հրապարակում, որտեղ նախատեսված է տոնական համերգ։

Back to top button