ԿարևորՀասարակություն
«Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում
Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:
Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, հանրահավաքի մասնակիցները միասին երգել են նաև «Սարդարապատ» երգը:
Ստեփանակերտում այսօր եւս անցկացվում է երթ եւ հանրահավաք Վերածննդի հրապարակում:
Ապրիլի 25-ից Հայաստանում անցկացվում են ընդդիմության լայնածավալ բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեն» դաշինքի կողմնակիցները: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: