Հատուկ նախագիծ

Վանաձորցի «ՆորԱրար» երիտասարդները՝ հանուն կրթության․ «Հատուկ նախագիծ»

«ՆորԱրար» կրթական ՀԿ-ն հիմնվել է մի խումբ ընկերների կողմից՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտում սովորելու ընթացքում։

ՀԿ-ի հիմնադիր Մհեր Դավթյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ գտնվում էր Լոնդոնում: Տեսնելով, որ կրթությունը ճգնաժամային իրավիճակում է ու շատ պատասխանատու կառույցներ ի վիճակի չեն ամեն բան հասցնել, որոշեցին ձեռքերը ծալած չնստել ու նախաձեռնեցին «ՆորԱրարը» , որի նպատակն էր արտադպրոցական ծրագիր ապահովել Արցախից Վանաձոր տեղահանված երեխաների համար:

2021 թվականին արդեն դարձան հասարակական կազմակերպություն ու կազմակերպեցին առաջին աշակերտական կոնֆերանսը՝ «Կարդա» -ն:

Լոռու մարզի 5 դպրոցների երեխաներ ու ուսուցիչներ համախմբվեցին կարդալու գաղափարի շուրջ, վերհանեցին լիքը խնդիրներ ու սկիզբ դրեցին նոր համագործակցությունների:

Ի դեպ, թիմի առաջնային մարտահրավերներից է համայնքային դպրոցների միջև առկա մրցակցությունը վերածել համագործակցության: Այս էպիզոդում նրանք պատմում են, թե ինչպես են վեր հանում խնդիրները, ինչեր են կազմակերպել ու ինչ են նախատեսում և այլն:

Ընթերցանության արշավային ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» (People in Need Armenia) կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում:

Հայաստանի հանրապետությունում տարրական դպրոցն ավարտած երեխաների 35 տոկոսը չի կարողանում կարդալ ու հասկանալ պարզ տեքստեր: Հետազոտության հղումը ստորև՝ https://bit.ly/3wRiMze

Ցուցադրել ավելի
Back to top button