ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել, վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող․ ՊՆ

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: 

Ցուցադրել ավելի
Back to top button