ԿարևորՍպորտ

Բռնցքամարտի ԵԱ․ Նարեկ Մանասյանը ևս  կիսաեզրափակչում է

92 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Նարեկ Մանասյանը մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր Նարեկ Մանասյանն արդեն մեդալ ապահովեց նաև մեծահասակների պայքարում:

«Ուրախ եմ, որ հաղթեցի: Լավ հակառակորդ ունեի: Ոչինչ չի խանգարում ավելիին հասնելու համար: Ամեն ինչ կանեմ. որ մեր երկիրը լավագույնս ներկայացնեմ»,- հաղթանակից հետո ասել է Նարեկ Մանասյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է մրցումային 5-դ օրը. «Սպասում էի, որ կիսաեզրափակչի 6 մասնակից կունենանք՝ 4-ի փոխարեն: Կարծում եմ՝ ո՛չ Գուրգեն Մադոյանը պարտվեց, ո՛չ Համբարձում Հակոբյանը: Տղաները լավ պատրաստ են: Ցույց են տալիս այն, ինչ կարող են: Բազեյանը, Հովհաննիսյանը, Մանասյանը փայլուն հաղթանակներ տարան: Կիսաեզրափակչում ևս բոլորից հաղթանակներ եմ սպասում: Տեսնենք՝ ինչ կլինի»:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button