ԿարևորՀասարակություն

Պետական աջակցություն հողօգտագործողներին՝ մատչելի գներով պարարտանյութերի ձեռք բերման համար  

Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասախան որոշում։

Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծման համար պետական աջակցության ապահովման համար ֆինանսական միջոցների հատկացումն է: Ծրագիրը կիրականացվի բոլոր մարզերում։

Ըստ հիմնավորման, ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ է ներկրվել 15500 տոննա պարարտանյութ, որից շուրջ 10000 տոննա պարարտանյութը եղել է գյուղատնտեսական նշանակության և համաձայն մատակարարներից ստացված տվյալների շուրջ 9000 տոննա արդեն իսկ բաժանվել է տնտեսավարողներին: Գործընթացը շարունակվում է։ Այդ նպատակի համար  հատկացվել է 972.0 մլն ՀՀ դրամ՝ 5400 տոննա պարարտանյութի գնի սուբսիդավորում իրականացնելու համար, և ներկայումս անհրաժեշտ է ևս 990.0 մլն  ՀՀ դրամ՝ 5500 տոննայի համար։

Back to top button